«Բարսելոնան» մեկնել է Գերմանիա՝ մինչմրցաշրջանային նախապատրաստության հաջորդ փուլն անցնելու համար։
Թիմին են միացել Սերժի Բուսկետսը, Ժորդի Ալբան և Մարտին Բրայթվայթը, որոնք վերադարձել են Եվրո-2020-ից հետո անցկացրած արձակուրդից։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Առաջվա պես թիմին դեռևս չեն միացել Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և Էմերսոն Ապարեսիդոն․ նրանք արձակուրդի մեջ են Ամերիկայի Գավաթից հետո։
Գերմանիայում կապտանռնագույներն ընկերական խաղեր կանցկացնեն «Շտուտգարտի» հետ, ինչից հետո կմեկնեն Ավստրիա և կխաղան «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։