Իսպանական «Կադիսը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել։
Այս անգամ մրցակիցը «Լաս Պալմասն» էր, որին «Կադիսը» պարտվեց 0-2 հաշվով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց հանդիպման երկրորդ խաղակեսին։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Կադիսը» օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կադիսի» հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,40, իսկ «Լևանտեի» հաղթանակը՝ 2,50