«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին ասել է, որ թիմի խաղացողներ Միրալեմ Պյանիչը և Սամուել Ումտիտին կհեռանան թիմից։
«Բարսելոնայի» բոլոր խաղացողները հասկանում են իրենց իրավիճակը: Այս երկու խաղացողները գիտեն մարզչի կարծիքը և մեր հնարավորությունները: Պատշաճ հարգանքով մենք շփվում ենք նրանց գործակալների հետ, պատրաստ ենք բաց թողնել նրանց»,- մեջբերում է Ալեմանիին Football-espania-ն:
Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ Իտալիա: Այս մասին հաղորդում է Diario AS-ը: Աղբյուրը նշում է, որ Պյանիչին ցանկանում է թիմում տեսնել Միլանի «Ինտերը»: