Միլանի «Ինտերն» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021/2022 մրցաշրջանի նոր արտագնա մարզաշապիկի լուսանկարը։
Իտալական ակումբի տեխնիկական հովանավորն ամերիկյան Nike ընկերությունն է։
Մարզահագուստը ստեղծվել է սպիտակ գույնով․ վրան սև-կապույտ օձ է պատկերված։ Օձիքը և թևքերը ևս կապույտ և սև գույներով է։