«Ջենովայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Ռոմա»:
Ըստ Iltempo-ի՝ հռոմեացիների ղեկավարությունը ուզբեկ հարձակվողին համարում է թիմն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից մեկը և արդեն ընդգրկել է ֆուտբոլիստին տրանսֆերային գլխավոր նպատակների կարճ ցուցակում:
Ենթադրվում է, որ «Ռոման» արդեն կապվել է «Ջենովայի» հետ՝ Շոմուրոդովին տրանսֆերի հետ կապված: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Ֆուտբոլիստի ներկայիս ակումբը ցանկանում է առնվազն 15 միլիոն եվրո ստանալ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: