«Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կարիերայի ամենադժվար պահի մասին:
«Ընտանիքս ինձ հրաժեշտ էր տալիս: Նրանք արևային ակնոց էին կրում, բայց ես տեսա, թե ինչպես են արցունքները հոսում նրանց այտերից: Աչքիս առաջ այս պատկերով գնացի ինքնաթիռ նստելու: Դա իմ կարիերայի ամենադժվար պահն էր: Ես լաց էի լինում, դա ակնհայտ է: Իմ ընտանիքը մնաց Մադեյրայում», — մեջբերում է Ռոնալդուին Besoccer-ը:
Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված էր հրաժեշտ տալ իր ընտանիքին, երբ նա հեռացավ Մադեյրայից և մեկնեց Լիսաբոն, որտեղ նա սկսեց խաղալ «Սպորտինգում»:
Դրանից հետո պորտուգալացին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Ռեալում», որտեղից 2018 թ. տեղափոխվել է«Յուվենտուս»: