«Նիցցան» հայտարարել է նիդերլանդացի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի՝ ֆրանսիական թիմ տեղափոխվելու մասին:
Ֆրանսիական ակումբը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին՝ հետագա գնման տարբերակով: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Կլյուվերտի տրանսֆերը հնարավոր կլինի գնել 10 միլիոն եվրոյով:
Ջասթինը նիդերլանդական ֆուտբոլի լեգենդ Պատրիկ Կլյուվերտի որդին է: 2018-ին «Այաքսից» «Ռոմային» միանալուց ի վեր Ջասթինը «Գայլերի» կազմում անցկացրել է 68 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
🇳🇱 Welkom 🔴⚫️🤝#OGCNice pic.twitter.com/9HFV13wVu4
— OGC Nice 🇬🇧🇺🇸 (@ogcnice_eng) July 20, 2021