«Նապոլիի» արդեն նախկին պաշտպան Էլսեիդ Հյուսայը տեղափոխվելով «Լացիո», առաջին «բախումն» է ունեցել թիմի երկրպագուների հետ:
27-ամյա ֆուտբոլիստը երգել է Bella Ciao (Ցտեսություն, գեղեցկուհի) երգը, որն իտալացի պարտիզանները երգում էին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երգը դուր չի եկել հռոմեացի երկրպագուներին, որոնք հայտնի են ֆաշիստական հայացքներով: Երկրպագուները սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել Հյուսայի հասցեին:
Հյուսայը «Լացիո» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: 2015-2021 թթ-ին հանդես է եկել «Նապոլիի» կազմում:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում ալբանացին դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: