Չարենցավանի «Վանը» նոր համալրում ունի։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ակումբին է միացել ռուս ՝20 ամյա ձախ կիսապաշտպան Վլադիմիր Ֆիլիպովը: Ֆուտբոլիստի նախկին ակումբներն են ռուսական «Զվեզդա» և «Ալգորիթմ» ակումբները:
Նշենք,որ անցած մրցաշրջանում Վլադիմիրը «Զվեզդա» ՖԱ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ»,-ասված է հայտարարությունում: