Իտալական երկու թիմեր՝ «Միլանն» ու «Յուվենտուսը», պայքարում են «Սանթոսի» 19-ամյա բրազիլացի հարձակվող Կայու Ժորժիի համար։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Այս տարվա դեկտեմբերին ֆուտբոլիստի պայմանագիրն իր ակումբի հետ ավարտվում է, սակայն, որպեսզի խուսափեն ֆուտբոլիստի համար մեծացող հետաքրքրությունից, «Միլանն» ու «Յուվենտուսը» պատրաստ են արդեն հիմա ձեռք բերել նրան։ «Սանթոսը» հույս ունի նրա տրանսֆերի համար նվազագույնը 10 մլն եվրո վաստակել, ինչը ձեռնտու չէ հավանական գնորդների համար, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։
Կայու Ժորժիի տրանսֆերի ֆավորիտը «Միլանն» է, որը 6 մլն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել, ինչը սակայն ձեռնտու չի եղել «Սանթոսի» համար։
«Նրան իսկապես մի քանի եվրոպական ակումբներ են ցանկանում ձեռք բերեկ։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Կայուն շատ հասուն ֆուտբոլ և բնավորություն է ցույց տալիս։Նա գիտի իր դերը, հավատում է իրեն և բարձր մակարդակի հարձակվող է»,-ասել է «Սանթոսի» գլխավոր մարզիչը։
Ընթացիկ մրցաշրջանում Կայուն «Սանթոսի» կազմում 24 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։