ԱՄՆ հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ CONCACAF Gold Cup-ի խմբային փուլի վերջին տուրում: Հանդիպումը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում եւ ավարտվել է 1:0 հաշվով ՝ հօգուտ ամերիկացիների: Միակ գոլն արդեն 1-ին րոպեին խփեց պաշտպան Շաքիլ Մուրը:
Այս խմբի մյուս խաղում Հաիթիի հավաքականը 2: 1 հաշվով հաղթեց Մարտինիկայն, որն ավարտեց հանդիպումը 9 ֆուտբոլիստով:
Մեքսիկան հաղթեց Էլ Սալվադորին: Հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 19-ի առավոտյան (Երևանի ժամանակով) և ավարտվեց 1: 0 հաշվով: Միակ գոլը խփեց Լուիս Ռոդրիգեսը:
A խմբի մյուս խաղում Գվատեմալան ու Տրինիդադն ու Տոբագոն ոչ-ոքի խաղացին՝ 1: 1:
ԱՄՆ-ը 9 միավորով դարձավ խմբի հաղթող և առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ: Կանադան (6 միավոր) 2-րդն է, Հաիթին ՝ 3-րդը (3), Մարտինիկը փակեց քառյակը (0): ԱՄՆ և Կանադայի հավաքականները այդպիսով դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին նաև Մեքսիկայի և Էլ Սալվադորի հավաքակնները։
Հաջորդ կվարտետի հանդիպումները կկայանան հուլիսի 21-ին, որի կենտրոնական դիմակայությունը կլինի Հոնդուրաս-Քաթար հանդիպումը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հոնդուրասի հաղթանակը գնահատում է 2,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,25, իսկ Քաթարի հաղթանակը՝ 2,75