«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, «Միլանը» հետաքրքրված է խաղացողով, իսկ «Չելսին» պատրաստ է դիտարկել խաղացողի հնարավոր վաճառքի տարբերակը:
28-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում է 2020 թվականից: