Լուսանկարը, որում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրկել է նվաճած Ամերիկայի Գավաթը, ավելի քան 20 մլն հավանման է արժանացել Instagram-ում:
Այս ցուցանիշը ռեկորդային է Instagram-ում սպորտային լուսանկարների շրջանում:
Ավելի վաղ այս առումով ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, որի՝ Դիեգո Մարադոնայի հետ լուսանկարը՝ հրապարակված արգենտինացու մահվան օրը, 19,9 մլն հավանում է ստացել: