Անգլիական Վուլվզի հարձակվող Ռաուլ Խիմենեսը 2020 թ.-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել անգլիական թիմի կազմում:
Երեկ կայացած ընկերական խաղի շրջանակում «գայլերը» 0-1 հաշվով պարտվել են «Քրույին»:
Խիմենեսը եղել է իր թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել 33-րդ րոպեին:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի 10-րդ տուրում Խիմենեսը գլխով բախվել էր Դավիդ Լուիզի հետ, կորցրել գիտակցությունը, որից հետո երկար ժամանակ խաղադաշտում բժշկական օգնություն էր ստանում: Հետագայում բուժզննումը ցույց է տվել, որ Խիմենեսը գանգուղեղի վնասվածք է ստացել: Մեքսիկացին խաղադաշտ է դուրս եկել գլխի պաշտպանիչով: