«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստվում է այս ամառ ազատվել մի շարք ֆուտբոլիստներից: Այս մասին հայտնում է tribalfootball.com-ը:
Ինչպես հաղորդվում է, գերմանացի մասնագետը կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ընդգրկված չեն իր ծրագրերում: Տուխելը ղեկավարությանը տեղեկացրել է, որ ակումբը կարող է ազատվել մոտ 10 ֆուտբոլիստից՝ այդ թվում Լոֆտոս-Չիկից, Ռոսա Բարկլիից, Տեմուե Բակայոկոյից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» պատրաստ է վաճառել եւս մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի կարողանա մեծ տրանսֆերներ իրականացնել: