Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին՝ հետագայում տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով:
Calciomercato-ի հաղորդմամբ, թուրինյան ակումբն ու գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում են, որ Ժեզուսը կուժեղացնի հարձակման գիծը. բրազիլացին կարող է խաղալ և՛ կենտրոնում, և՛ եզրերում:
«Յուվենտուսն» այս պահին չի կարող վճարել 60-65 մլն եվրո, այդ պատճառով սկզբում ցանկանում է վարձակալել:
Նախորդ մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրած 43 խաղում Ժեզուսը դարձել է 14 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: