Կիոկուշինի Պրոֆեսիոնալ Լիգան առաջին անգամ կխաղարկի չեմպիոնական գոտի, որին կմասնակցի կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը:
Այս մասին ArmSport-ին հայտնել է կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը։
Մրցամարտը տեղի կունենա Բուլղարիայի Վառնա քաղաքում, փետրվարի 22-ին։

5 ռաունդից բաղկացած մրցավեճում Առուշանյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչը։
