Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն ակումբների վարկանիշային աղյուսակը:
IFFHS-ը ներկայացրել է լավագույն 606 թիմերի ցանկը, որտեղ հայկական ակումբներից ընդգրկվել է միայն «Արարատ-Արմենիան»: Երևանյան թիմը նախորդ մրցաշրջանի արդյունքներով նվաճեց Հայաստանի չեմպիոնությունն, իսկ Եվրոպա լիգայում մեկ քայլ չբավականեցրեց խմբային փուլ դուրս գալու համար:
Վարդան Մինասյանի թիմը 1542-րդ տեղից բարձրաձել է 233-րդ հորիզոնականը` 86.5 միավորով:
Առաջատարն անգլիական «Լիվերպուլն» է` Չեմպիոնների լիգայի Գավաթը նվաճելու շնորհիվ: Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, իսկ եռյակը եզրափակում է անգլիական մեկ այլ թիմ`«Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք` IFFHS-ն ավելի վաղ հրապարակել էր նաև 2019 թվականի ուժեղագույն լիգաների 100-յակը:
2009 թվականից ի վեր առաջին անգամ լավագույն լիգա էր ճանաչվել ԱՊԼ-ն: Մինչ այս` 10 տարի շարունակ, աշխարհի ուժեղագույն լիգա էր ճանաչվում իսպանական Պրիեմերան: Երկրորդ տեղում բրազիլական Սերիա Ա-ն է: Աշխարհի ուժեղագույն լիգաների եռյակը եզրափակում է իսպանական Պրիմերան:
Թոփ-5-ում ընդգրկվել են նաև իտալական Ա Սերիան ու Կոլումբիայի առաջնությունը: