«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կտեղափոխվի միլանյան ակումբ:
«Ժիրուն վաղը կմիանա մեզ: Նա չեմպիոն է, ով մեծ հաջողությունների է հասել ոչ միայն ազգային թիմի, այլև «Չելսիի» հետ, քանի որ նա նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է: Նա շատ փորձառու խաղացող է, և սա այն է, ինչ մենք փնտրում ենք, քանի որ մենք Ա Սերիայի ամենաերիտասարդ թիմն ենք: Մեզ պետք են մեծ փորձ ունեցող մարդիկ»,-Մալդինիի խոսքերն է փոխանցում goal.com-ը: