«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը ակումբի բազա է ժամանել ամբողջ թիմի հետ միասին, որը սկսում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Թուրինյան ակումբի երկրպագուներից մեկը վազեց դեպի Նեդվեդը և հարց ուղղեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին:
Վերջերս տեղեկություններ էին հայտնվել, որ Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից:
«Ռոնալդուն արձակուրդից հետո կվերադառնա՞ ակումբ: Կվերադառնա», — մեջբերում է Նեդվեդին Calciomercato-ն: