Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմյովը Հայաստանում է:
ԱԻԲԱ-ի նախագահն այսօր այցելեց Երևանի Օլիմպավան, որտեղ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ շրջայց կատարեց մարզակառույցով, եղավ նաև բռնցքամարտի դահլիճում:
Օլիմպավանի ենթակառուցվածքներին ծանոթանալուց հետո ԱԻԲԱ-ի նախագահը հանդիպեց հայկական բռնցքամարտի ներկայացուցիչների հետ, և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Ումար Կրեմլյովի Հայաստան գալու նպատակը , ոչ միայն հայկական բռնցքամարտի պայմաններին ծանոթանալն էր այլև Հայաստանում որևէ տարիքային խմբի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հեռանկարը քննարկելը : ԱԻԲԱ-ի նախագահը առաջիկա ծրագրերը քննարկել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: