Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի տղամարդկանց պայքարում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը:
Իտալացի Մատեո Բերետինին 4 սեթում՝ 6-3, 6-0, 6-7, 6-4 հաշվով պարտության մատնեց Հուբերտ Հյուրկաչին:
Լեհ թենիսիստը սեփական մատուցումներից զիջեց 6 գեյմ՝ մրցակցից չկարողանալով խլել և ոչ մի մատուցում: Բերետինիի անվան դիմաց գրանցվեց 22 էյս՝ մրցակցի 5-ի դիմաց:
Եզրափակչում Բերետինին կմրցի Ջոկովիչ-Շապովալով զույգի հաղթողի հետ: