Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչում «Ֆենիքս Սանսը» սեփական խաղահրապարակում 118։108 հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Միլուոկի Բաքսի» նկատմամբ։
Խաղն անցավ շատ լարված պայքարում, սակայն «արևների» խաղացողներն ավելի դիպուկ էին։ Չնայած պարտությանը, հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Յանիս Անտետոկունպոն, որը վաստակեց 42 միավոր։ Այս արդյունքի շնորհիվ Յանիսն իր անունը գրեց NBA պատմության մեջ։ Երրորդ քառորդում նա վաստակեց 20 միավոր։ 1993 թվականից ի վեր սա լավագույն ցուցանիշն է, երբ այդ տարի Մայքլ Ջորդանը վաստակեց 22 միավոր։
Հաղթողների կազմում ամենաարդյուանվետը Դեյվին Բուքերն էր՝ հավաքած 31 միավորով։ Շարքի երրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին։