Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մրցավայրերում հանդիսականների առավելագույն քանակը հասցնել հինգ հազարի:
Դա պայմանավորված է համաճարակի իրավիճակով: Որոշումը կկայացվի առաջիկա հինգշաբթի օրը, երբ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կժամանի Տոկիո:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ը կմեկնարկի հուլիսի 23-ին: