NBA-ի եզրափակչում հայտնի է «Ֆենիքս Սանսի» մրցակիցը։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում կայացավ արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի հերթական հանդիպումը։ Ատլանտայում, տեղի «Ատլանտա Հոուքսը» ընդունել էր «Միլուոկի Բաքսին»։ Հանդիպումն ավարտվեց 118։107 հաշվով՝ հօգուտ «Միլուոկիի»։ Այս հաղթանակից հետո շարքի հաշիվը դարձավ 4-2 և «եղնիկները» ապահովեցին իրենց տեղը NBA-ի եզրափակչում։ Խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց թեթև հարձակվող Քրիս Միդլթոնը, որը վաստակեց 32 միավոր։
Հիշեցնենք, որ մինչ այդ NBA ուղեգիր նվաճել էր «Ֆենիքս Սանսը», որը արևմտյան կոնֆերենցիայի երզափակչի շարքում հաղթել էր «Լոս Անջելես Կլիպերսին»։
«Սանս»-«Միլուոկի» զույգի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին։