Եվրո-2020-ի ժամանակ բելգիացիները դուրս մնացին պայքարից քառորդ եզրափակչում 1-2 հաշվով Իտալիային պարտվելուց հետո։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պիտեր Բոսարտն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին։
«Վաղը կսկսենք աշնանային խաղերի նախապատրաստությունը։ Ռոբերտո Մարտինեսը մեզ հետ։ Պաշտոնական հայտարարություն չի լինի, բայց մարզչական շտաբը փոխելու պատճառ չկա։
Նաև այնպիսի զգացողություն չունեմ, թե Մարտինեսը կհեռանա։ Ինչ-որ առանձին գնահատական չի լինի, քանի որ մեր ֆեդերացիայում, ինչպես ցանկացած լավ ֆունկցիոներական ընկերությունում, մշտական գնահատականի մշակույթ կա»,-Բոսարտի խոսքերն է փոխանցում Sporza-ն։