Անգլիական «Վեսթ Հեմի» հարձակվող Ֆելիպե Անդերսոնը կարող է վերադառնալ Հռոմի «Լացիո», որի կազմում խաղացել է 2013-2018 թթ-ին, հայտնում է TMW-ն:
Հաղորդվում է, որ բրազիլացին Հռոմ կվերադառնա անվճար, սակայն տրանսֆերի հաջորդ վաճառքից անգլիական ակումբը կստանա գումարի 50 տոկոսը:
ԱՊԼ-ի նախորդ առաջնության մեկնարկում 28-ամյա խաղացողն անցկացրած 5 խաղում դարձավ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, ապա վարձավճարով տեղափոխվեց «Պորտու», որտեղ անցկացրած 10 խաղում դարձավ միայն 1 գոլային փոխանցման հեղինակ: