Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուր ՝ 22-ամյա ֆուտբոլիստը Ջեյդոն Սանչոյին փոխարինելու գլխավոր թեկնածոնւ է, ով շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նիդերլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ:
Մալենի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ գործում է մինչեւ 2024-ի ամառը: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը 45 խաղում դարձել է 27 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: