«Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է իր նշանակումը։
«Ուրախ եմ «Էվերթոնին» միանալու համար։ Ինձ շատ էին տպավորել ակումբի ղեկավարների ամբիցիաներն ու նրանց՝ այս մեծ պատմություն ունեցող թիմին հաջողություն բերելու ցանկությունը։
Վստահ եմ, որ այս ակումբը կարող է բարձունքի հասնել։ Լի եմ վճռականությամբ, որ կարողանամ կարևոր դեր խաղալ այս հիանալի ակումբին իր ամբիցիաներն իրականացնել օգնելու հարցում»,-Բենիտեսի խոսքերն է փոխանցում «Էվերթոնի» կայքը։