«Ֆիորենտինան» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Վինչենցո Իտալյանոյի նշանակման մասին, որը նախկինում գլխավորել է «Սպեցիան»։
«Վինչենցո Իտալյանոն առաջին թիմի նոր մարզիչն է։ Պայմանագիրը գործում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիս՝ ևս մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ։ «Ֆիորենտինան» ողջունում է պարոն Իտալյանոյին ու նրան հաջող աշխատանք մաղթում»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իտալյանոն 3 շաբաթ առաջ երկարաձգել էր պայմանագիրը «Սպեցիայի» հետ։ Բայց Իտալյանոյի՝ Սպեցիայի հետ պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս խզել պայմանագիրը հեռանալու դեպքում։ Այն ակումբը, որը կցանկանար գնել Վինչենցոյին պետք է 1 մլն եվրո վճարեր։
Ավելի վաղ «Ֆիորենտինայից» հեռացել էր Ջենարո Գատուզոն՝ ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։