Տղամարդը, որը շատ նման է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ժամանակ է անցկացրել Անգլիայի հավաքականի երկրպագուների հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Գերմանիայի հետ խաղի ժամանակ։
Նա գերմանացի մասնագետի նման է հագնվել՝ կրել ակնոց, գլխարկ և «Լիվերպուլի» մարզումային ․հագուստը։ Նա զվարճացրել է անգլիացի երկրպագուներին, կրկնօրինակել Կլոպի շարժումները․
Անգլիայի հավաքականն այդ խաղում 2-0 հաշվով հաղթանակ է տարել Լոնդոնում ու դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Ուկրաինայի հետ։