«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բանակցություններ չի վարում թուրինյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» սպասում է, թե երբ Ռոնալդուն և իր գործակալ Ժորժե Մենդեշը որոշում կկայացնեն՝ արդյոք այս ամառ նա հեռանո՞ւմ է ակումբից, թե՞ ոչ։ Ընդ որում, պորտուգալացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը՝ տարեկան 31 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մենդեշը մոտ ժամանակներս հանդիպում կունենա «Յուվենտուսի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի իր հաճախորդի ապագան։ Նշվում է, որ թուրինյան ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել Ռոնալդուի տրանսֆերի շուրջ։