«Փյունիկի» 21֊ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Չարենցավանի «Վան»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ազիզյանը երևանյան թիմի սան է։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։