«Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսյերը կարող է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Հաղորդվում է, որ ակումբը հետևում է «ռոսոներիների» կիսապաշտպանին: Այս պահին «Միլանը» չի կարող երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, քանի որ աշխատավարձի հետ կապված համաձայնության չեն կարողանում գալ: Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հունիս:
Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ նոր համաձայնագրի շուրջ, ապա «Ինտերը» կփորձի օգտվել առիթից ու թիմ հրավիրել Կեսյեին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կիսապաշտպան Հական Չալհանօղլուն «Միլանից» տեղափոխվեց «Ինտեր»: