Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում ոչ միայն անառիկ պահեց սեփական դարպասը, այլև աչքի ընկավ փայլուն տեխնիկայով:
Առաջին խաղակեսի դրվագներից մեկում Կուրտուան շրջանցեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին իր դարպասի մոտակայքում Հետաքրքիր է, որ հենց դրանով է սկսվել բելգիացիների հաղթական գոլի գրոհը:
ՈւԵՖԱ-ն Կուրտուայի դրվագը ճանաչեց որպես Եվրո -2020-ի խաղային օրվա լավագույն դրվագ։