Հայտնի դարձավ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի առաջին զույգը։ Այսպիսով, հուլիսի 3-ին կհանդիպեն Չեխիայի ու Դանիայի հավաքականները։
Դանիացիները երեկ 4-0 հաշվով ջախջախեցին Ուելսին, իսկ չեխերն այսօր 2-0 հաշվով առավելության հասան հոլանդացիների նկատմամբ։
Դանիացիները 1/4 եզրափակչում 2004-ից ի վեր առաջին անգամ են խաղում, իսկ չեխերը՝ 2012-ից։