Ավստրիայի հավաքականի ավագ Դավիդ Ալաբան արձագանքել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Իտալիայի դեմ խաղից հետո իր թիմի դուրս մնալը մրցաշարից։
«Հեշտ չէ բառերով արտահայտելը զգացածս։ Կարող ենք հպարտանալ մեզնով։ Ավստրիան կարող է հպարտանալ մեզնով։ Մենք տվեցինք ինչ կարող էինք, բայց մեր ջանքերին ի պատասխան պարգևը վերջում սահեց մեր ձեռքից։ Դրա հետ համակերպվելը դժվար է»,- Ալաբայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ Ավստրիան լրացուցիչ ժամանակում 0-2 հաշվով պարտվեց իտալացիներին։