ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» — «Մարիբոր» պատասխան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Գլխավոր մրցավարը Քրիստոֆեր Յագերն է, որը սպասարկել է նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Լիխտենշտայն – Հայաստան հանդիպումը՝ որպես 4-րդ պաշտոնյա։
Օգնականները Ռոլանդ Ռիդելն ու Սարա Տելեկն են։ Ուշագրավ է, որ կին մրցավար Տելեկը սպասարկել է նաև Կանանց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի եզրափակիչ «Չելսի» — «Բարսելոնա» հանդիպումը (0-4):
Խաղի 4-րդ պաշտոնյան Մարկուս Համետերն է։