Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում այսօր՝ հունիսի 27-ին, երկու հանդիպում կկայանա։ Նիդերլանդների ընտրանին Բուդապեշտում կմրցի Չեխիայի հետ, իսկ Պորտուգալիան Սևիլիայում կհանդիպի Բելգիային։
Նիդերլանդներ-Չեխիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ Բելգիա-Պորտուգալիա խաղը՝ ժամը 23։00-ին։
Երկու խաղն էլ կցուցադրվի Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի ուղիղ եթերում։