Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցում էին Ուելսի ու Դանիայի հավաքականները։ Խաղը կայացավ Ամստերդամում ու ավարտվեց դանիացիների ջախջախիչ՝ 4-0 հաշվով հաղթանակով։
Ուելսցիները վատ չէին սկսել հանդիպումը, բայց 27-րդ րոպեին Կասպեր Դոլբերգը սկիզբ դրեց դանիացիների գոլային հրավառությանը։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ չոպեին Դոլբերգը դուբլ ձևակերպեց և թիմին կանգնեցնելն այլևս անհնար էր։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Մեհլեն խփեց Դանիայի 3-րդ գոլը, իսկ ավելացված 4-րդ րոպեին Բրեյթուեյթը վառեց իր անունը լուսատախտակին՝ դնելով հանդիպման վերջակետը։
0-4 և Դանիայի հավաքականը Եվրոյի քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ։