Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Եվրոպայի 2020 թ. առաջնության 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ առաջիկա խաղի մասին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:
«Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ենք ունեցել դառնալ պատմության մի մասը: Մեր հիմնական նպատակը հաղթելն է:
Եթե մեզ հաջողվի հաղթել Գերմանիային, դա հավերժ կհիշվի: Ահա թե ինչպես են մեծ թիմերը հիշողության մեջ մնում տարիներ շարունակ:
Անցյալից վախենալն իմաստ չունի: Դուք ամեն դեպքում չեք կարող վերադառնալ և փոխել այն: Բայց մենք կարող ենք ազդել առաջիկա խաղի արդյունքի վրա և այնպես անել, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունենանք», — Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: