«Էվերթոնի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Դոմենիկ Կալվերտ-Լյուինը կարիերան կարող է շարունակել «Արսենալի» կազմում:
Անգլիացի գոլահարի համար ավարտված մրցաշրջանը լավագույններից էր. 33 խաղ, 16 գոլ: Չնայած «Էվերթոնի» 9-ի համարի պայմանագիրը գործում է մինչև 2025 թ-ը, այնուամենայնիվ, «զինագործները» ամեն ինչ անում են տրանսֆերը ձեռք բերելու համար:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Արսենալը» պատրաստ է բաժանվել Լակազետից ու Նկետիայից: Ֆրանսիացու պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի, իսկ Նկետիան մեկնարկային կազմում չի կարողանում տեղ գտնել: