Կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: Այս մասին հաղորդում է mundodeportivo.com-ը:
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստը գոհ չէ մյունխենյան ակումբի առաջարկից ՝ նոր պայմանագիր կնքելու մասին: Գերմանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարի անց, ուստի «Բավարիան» ակնկալում է ֆուտբոլիստին վաճառել այս ամառ: Գորեցկան արդեն հանձնարարել է իր գործակալին գտնել նոր ակումբ:
«Բարսելոնան» ու «Ռեալը» հետաքրքրված են կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում: Կատալոնական ակումբը քննարկել է Գորեցկային ձեռք բերելու տարբերակը դեռ 2018-ին, բայց հետո ֆուտբոլիստը որոշեց միանալ «Բավարիային»: