«Նորվիչ Սիթին» հայտարարել է Բրեմենի «Վերդերի» հարձակվող Միլոտ Ռաշիցայի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Տրանսֆերի գումարը չի հրապարակվել, սակայն, ըստ Transfermarkt- ի, այն կազմել է 11 միլիոն եվրո:
24-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «դեղձանիկների» հետ:
Ռաշիցան վերջին երեք մրցաշրջաններն անցկացրել է Բրեմենում, որտեղ 100 խաղում խփել է 27 գոլ: Նա նաև 6 գոլ ունի իր ակտիվում Կոսովոյի ազգային հավաքականի կազմում անցկացրած 32 խաղում:
📝 We are delighted to confirm the signing of winger Milot Rashica from Werder Bremen!
🇽🇰 #WelcomeRashica 🇽🇰
— Norwich City FC (@NorwichCityFC) June 22, 2021