Հունիսի 25-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտերից մեկը կանցկացվի 2 հայազգի զորեղ բռնցքամարտիկների միջև: Խաղասեղանին դրված է լինելու թեթև քաշային կարգում Ռուաստանի չեմպիոնի տիտղոսը: Վահե Սարուխանյանի ու Հայկ Շահնազարյանի միջև կայանալիք մենամարտը Սոչիի համար կդառնա տարվա գլխավոր սպորտային իրադարձությունը:
Մենամարտին անձամբ ներկա է լինելու հայ լեգենդար բռնցքամարտիկ, 2 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:Վերջինս նշել է, որ վաղուց է հետևում այս բռնցքամարտիկների ելույթներին ու հատուկ մեկնելու է Սոչի՝ մենամարտը սեփական աչքերով տեսնելու համար:
Մենամարտից առաջ Շահնազարյանը նշել է, որ ամեն ինչ անելու է, որ գործը չհասնի մրցավարական որոշմանը. Մարզիկը ցանկանում է հաղթել ժամանակից շուտ.