Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կիսվել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Սլովակիայի հետ հանդիպման իր սպասելիքներով:
«Խմբում երրորդ հանդիպումը մեզ համար, ըստ էության, սկսվեց Լեհաստանի հետ խաղում եզրափակիչ սուլիչով: Կարևոր էր ճիշտ սկսել: Լավատեսությամբ:
Մինչ այս Իսպանիան ավելի լավ էր խաղում, քան իր մրցակիցները, գերակայում էր, ստեղծում էր հնարավորություններ, սակայն չիրացրեց ստանդարտները և չէր կարող պատշաճ արդյունավետություն ցուցաբերել գրոհներում: Բայց երբեմն պարզապես պետք է մի փոքր բախտավոր լինել:
Առայժմ մեզ պակասում է հաղթողի հոգեբանությունը: Մենք պետք է գնդակը կորցնելուց հետո ավելի արագ վերադարձնենք այն, ավելի շատ խաղանք մրցակցի դարպասի մոտ, ավելի արագ շարժվենք:
Մեր թիմը դեռ երիտասարդ է: Մենք ունենք մի խումբ խաղացողներ, ովքեր ամենից շատ սիրում են տիրել գնդակին: Ես սիրում եմ այս ոճը: Առողջ մտածելակերպ, արդար խաղ, խաղադաշտում գերակայություն», — մեջբերում է Բուսկետսին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: