«Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիոն մոտ է «Ռոմային» միանալուն: Այդ մասին հայտնում է Sport Sky-ը։
Ըստ աղբյուրի, պորտուգալացի 33-ամյա դարպասապահը համաձայնության է եկել հռոմեական ակումբի հետ պայմանագրի հարցում: Այս պահին ակումբները պետք է համաձայնեցնեն տրանսֆերային գործարքի գումարը:
Ենթադրվում է, որ «Ռոման» Ռուիի համար առաջարկել է 8 միլիոն եվրո, բայց անգլիական ակումբը ցանկանում է 12-15 միլիոն ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է Պատրիսիոյին տեսնել «Ռոմայում»: