Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը պատմել է, որ իր երեքամյա որդին տոնել է իր ինքնագոլը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ խաղում (0: 1):
«Բարեբախտաբար, նա դեռ չգիտի, թե ինչ է ինքնագոլը: Նա կարծում է, որ միշտ լավ է, երբ գնդակը ցանցում է: Ինձ ասացին, որ նա տոնում է իմ գոլը: Հավանաբար, ի վերջո, ես ստիպված կլինեմ մի փոքր կրթել նրան», — մեջբերում է Հումելսին Daily Mail-ը՝ Bild-ին հղումով:
Նշենք, որ այսօր Գերմանիայի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Պորտուգալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Պորտուգալացիները 3 միավորով F խմբում առաջին տեղում են, գերմանացիները դեռ միավոր չեն վաստակել և երրորդ տեղում են:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,35