Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան կիսվել է Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի Ուելսի դեմ խաղում իր սպասելիքներով:
«Ուելսը ունի այնպիսի կարևոր խաղացողներ, ինչպիսին է Գարեթ Բեյլը: Աարոն Ռեմզին նույնպես հիանալի խաղացող է, նա շատ խելացի է: Նա ինձ դուր է գալիս խաղադաշտում և խաղադաշտից դուրս: Նա բազմաթիվ վնասվածքներ է ունեցել, բայց անում է իրենից կախված ամեն ինչ: Մենք նրա հետ ընկերներ ենք, չնայած ամեն օր իրար հաղորդագրություններ չենք ուղարկում:
Պատրա՞ստ եմ մեկնարկային կազմում դուրս գալ: Մարզիչը ցանկանում է, որ մենք միշտ պատրաստ լինենք դրան: Մենք բոլորս մեկնարկային կազմի խաղացողներ ենք: Մեզանից յուրաքանչյուրը կարևոր է և կարող է օգտակար լինել ընդհանուր նպատակին հասնելու համար: Մենք այստեղ ենք՝ մինչև վերջ գնալու համար: Սա է մեր երազանքը: Մանչինին ոգևորություն բերեց թիմին, և մենք դա զգում ենք երկրպագուներից», — Կիեզային է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
Իտալիա-Ուելս հանդիպումը կկայանա հունիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հաղթանակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ ոքին՝ 4,05, իսկ Ուելսի հաղթանակը՝ 9,00