Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի Հունգարիայի դեմ խաղում իր սպասելիքներով:
«Հունգարիան մարտական տրամադրված և աշխատասեր թիմ է՝ խաղի շատ լավ կազմակերպվածությամբ: Կարծում եմ ՝ շատ բան ասում է այն փաստը, որ նրանց գլխավորում է իտալացի մարզիչը:
Նրանք խաղում են տանը, և ես ակնկալում եմ, որ կցուցաբերեն նույն նվիրվածությունը, ինչ Պորտուգալիայի դեմ խաղում: Եթե կրկին հաղթենք, երկու հանդիպումից հետո դուրս կգանք փլեյ-օֆֆ: Սա մեր առաջնային նպատակն է», — մեջբերում է Դեշամին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հունգարիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հունգարիայի հաղթանակը գնահատում է 13,00 գործակցով, ոչ ոքին՝ 5,30, իսկ Ֆրանսիայի հաղթանակը՝ 1,30